Իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին հանկարծամահ է եղել 31 տարեկանում: Տոսկանական ակումբը գտնվում է ՈՒդինեզեում, որտեղ պետք է կայանար Իտալիայի առաջնության 27-րդ տուրի «ՈՒդինեզեի» հետ հանդիպումը: Աստորիին մահացած են գտել հյուրանոցի համարում: Հանդիպումը հետաձգվել է, ավելի ուշ չեղյալ են հայտարարել բոլոր կիրակնօրյա հանդիպումները: Հավանական է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ: Նա երկու տարեկան աղջիկ ունի: